Aravot.am-ի տեղեկություններով, երեկ միջադեպ է տեղի ունեցել Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքից ոչ հեռու գտնվող «Ռոսիա» կոչվող սրճարանում։
Ռազմաբազայի մի քանի աշխատակիցներ սրճարանում կերել-խմել են, հարբել են։
Սպասարկման օբյեկտի տերերը, տեսնելով, որ նրանք իրենց լավ չեն պահում, քաղաքակիրթ ձևով՝ թևերի տակ ընկնելով՝ սրճարանից դուրս են հրավիրել։
Որոշ ժամանակ անց այդ նույն զինվորականները նորից հայտնվել են՝ այս անգամ մի քանի հոգու հավաքելով ու կռիվ բերելով։
Կարդացեք նաև
Նրանք եկել են հաշիվներ պարզելու, սկսել են վիճաբանել, թե ինչու իրենց դուրս հրավիրեցին, սակայն ճիշտ պահին հայտնվել են պարեկները՝ կանխելով միջադեպը։
Նրանցից 3-ը ձերբակալվել են։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը պարզաբանեց հետևյալը․ «Օգոստոսի 20-ին, ժ.14.30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները ժ.12.20-ին Շիրակացու փողոցի թիվ 17/1 հասցեի մուտքի դիմաց նկատել են, որ մի քանի քաղաքացիներ վիճաբանում և հարվածում են միմյանց, որից հետո վերջիններս ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին:
Վերջիններս ներկայացվել են քննչական բաժին:
Երեք անձ ձերբակալվել է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ