Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարռտի աշխարհի երիտասարդական առաջնությունում (մինչեւ 20 տարեկաններ) Հայաստանի հավաքականը նվաճել է 1-ական ոսկի, արծաթ, բրոնզ եւ թիմային հաշվարկում զբաղեցրել 3-րդ մրցանակային տեղը:
Այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոն դարձել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որն անցկացրած հինգ գոտեմարտերում ընդհանուր հաշվարկով հաղթել է 45:4 հաշվով: Սուրենը չորս գոտեմարտում մրցակիցների նկատմամբ, այդ թվում՝ ադրբեջանցու, առավելության հասել է «չոր» հաշվով եւ միայն եզրափակչում է 4 միավոր տվել հնդիկ ըմբիշին, որին էլ հաղթել է 13:4 բացահայտ առավելությամբ:
Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ բերել է 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը, իսկ Վիգեն Նազարյանը երրորդ տեղն է զբաղեցրել 87 կգ քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ