Aravot.am-ի տեղեկություններով Երեւանում առանձնակի դաժանությամբ սպանված 28-ամյա տրանսգենդերը ավելի քան 10 տարի առաջ Աղավնատուն գյուղից տեղափոխվել էր մոր հետ Երեւան բնակության: Գյուղում շրջանառվող սպանության վարկածներից մեկը սպանվածի ու սպանության մեջ կասկածվողի միջեւ գումարային հարցերն են:
Սպանության համար ձերբակալված երիտասարդին համագյուղացիները բնութագրում էին նորմալ, լավ վարքով, աշխատող, ֆինանսական խնդիրներ չունեցող, ապահովված ընտանիքի տղա: Նա ամուսնացած է, ունի փոքր երեխա:
Մեզ հետ զրույցում Աղավնատուն գյուղապետ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրեն հասած տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվող երիտասարդը, որին Բավրա անցակետում ձերբակալել են, գնում էր Վրաստան մեքենա գնելու:
«Մենք էլ շվարած նստել ենք, չգիտենք՝ ինչ կապ կարող էր այս խելոք, աշխատող տղան դրա հետ ունենալ, պատճառը չգիտենք»,- ասաց գյուղապետը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ