Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը իջել է ևս 1սմ-ով

Օգոստոս 21,2023 16:37

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 14-20-ը (2023թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.44մ (20.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16սմ-ով։
☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.021մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 181.317մլն. մ³:
☑️ Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 85.999մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031