Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգոստոսի 24-ը պատահական օր չէ․ ՌԴ-ի հետ մեզ կապող պորտալարը, ուզում ենք, թե՝ ոչ, կտրվելու է մոտակա շաբաթներին»․ Վահե Գասպարյան

Օգոստոս 21,2023 16:19

«Արտաքին վտանգները չեզոքացնելու գործում հայ ժողովուրդը մեծ անելիք ունի՝ օգնելով Արևմուտքին դա անել»,-հարցին՝ մի՞թե արտաքին ուժերի զգուշացումները չեն աշխատում, քանի որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել Կապանի օդանավակայանի ուղղությամբ, Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Ազգային ժողովրդավարական բեւեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

Ըստ նրա՝ Արևմուտքը չեզոքացնում է բոլոր արտաքին վտանգներն իր ուժերի չափով․ «Հիշում ենք Ջերմուկի օպերացիայի ժամանակ, երբ մեկ զանգով կանգնեցրեց օպերացիան։ Բայց մենք միշտ ասել ենք, որ Արևմուտքը շատ ավելի հեշտ դա կանի, եթե ՀՀ-ում հրապարակներում ժողովուրդ լինի, լինի ազգային իշխանություն, որը պետականորեն կխոսի ազգային շահերի համար, արևմուտքն էլ կարձագանքի այդ ամենին։ Արտաքին վտանգները չեզոքացվում են։ Կլինեն առանձին սադրանքներ՝ կրակոցներ Կապանի օդանավակայանի ուղղությամբ, Երասխը, բայց 99 տոկոս վստահությամբ կարող ենք ասել, որ ծավալուն ագրեսիա չի լինի, քանի որ Արևմուտքի շահերից էլ չի բխում։ Արևմուտքին պետք է, որ ՌԴ-ն հեռանա, լինի կայունություն այս տարածաշրջանում և առաջացած վակուումը չլրացվի Թուրքիայի կամ Չինաստանի կողմից, քանի որ Արևմուտքը Չինաստանին զսպելու խնդիր ունի, կոլեկտիվ Արևմուտքի, ԱՄՆ-ի հիմնական հակառակորդն է Չինաստանը։ Դրա համար այստեղ պետք է կառուցվի նոր ճարտարապետություն՝ հյուսիս- հարավ, հնդեվրոպական միջանցք՝ կապելով Հնդկաստանը, Իրանը Եվրոպայի հետ։ Իսկ դրա համար թուրքական թուրանի և Զանգեզուրի միջանցքի նախագիծը չպետք է կայանա։ Այդ ուղղությամբ ջանքերն ակտիվ են։ Հնդկաստանի վարչապետը խոսել է Իրանի նախագահի հետ, հանդիպելու է նրան, 40 տարվա մեջ առաջին անգամ Հնդկաստանի վարչապետն այցելում է Հունաստան, խոսում են այն մասին, որ Հնդկաստանի ու Հունաստանի կապերը ռազմավարական պիտի լինեն՝ թուրքական գործոնը զսպելու միջերկրական ծովում։ ԱՄՆ-ն Իրանի հետ պայմանավորվում է գերիների, ձերբակալվածների փոխանցման շուրջ։ Այդ ամենի վկայությունը հենց այն է, որ Արևմուտքն այստեղ գործի է անցել, արդեն այստեղ է և թույլ չի տա ռուս-թուրքական դաշինքի պլանների կյանքի կոչմանը։ Պուտինյան ռեժիմի շաբաթներն արդեն հաշված են։ Օգոստոսի 24-ը պատահական օր չէ․ Ուկրաինայի անկախության օրն է։ Ուկրաինան մեծ նվեր է պատրաստել ՌԴ-ին։ Լուրերն այդ օրը կմիացնեք ու կտեսնեք՝ ինչ է կատարվելու ՌԴ-ում։ ՌԴ-ի հետ մեզ կապող պորտալարը, ուզում ենք, թե՝ ոչ, կտրվելու է մոտակա շաբաթներին։ Ուզենք, թե՝ ոչ պետք է գոյատևենք՝ որպես ինքնուրույն պետություն, որը ինքն է որոշելու իր դաշնակիցներին և թշնամիներին, և դա սկսվելու է օգոստոսի 24-ից ի վեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031