Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Կապանի օդանավակայանի վրա կրակելով՝ Ադրբեջանը ցույց էր տալիս, թե ինչպես կարող է նվաստացնել Հայաստանի իշխանություններին»

Օգոստոս 21,2023 16:06

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Սյունիք կատարած այցին, ասաց. «Դա խորհրդանշական այցելություն էր մի քանի իմաստով: Սյունիքն այսօր ադրբեջանական հարձակման թիրախում է, եւ ադրբեջանական հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ այն են, որ Զանգեզուրի միջանցքը արդեն բացման նախաշեմին է, դրա հետ կապված աշխատանքների 70 տոկոսն ավարտվել են եւ շատ քիչ աշխատանք է մնացել այդ խնդիրը լուծելու համար: Ադրբեջանն այդ ծրագրերը Հայաստանում ո՞ւմ միջոցով է իրականացնում: Ամենայն հավանականությամբ, Ալիեւը զանգել է նրան, ասել, որ գնա, անձամբ տեղում իրավիճակը կարգավորի: Իրենք իրենց կողմից արել են:  Գորիսի քաղաքապետը գլուխ էր գովում չէ՞, որ վեց միլիարդի սուբվենցիա ունեն՝ ճանապարհներ են սարքում: Ո՞ւմ համար են սարքում:

Ու այդ այցի ընթացքում էլ Ադրբեջանը մի հատ նսեմացման սեանս է տալիս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրենի ՝ Սյունիքում գտնվելու ընթացքում կրակում են այն նույն օդանավակայանի վրա, որտեղ վայրէջք է կատարել վարչապետի օդանավը: Մի անգամ էլ վարչապետի աշխատակազմի ղեկավարի ու ԱԽ քարտուղարի այցից առաջ երկրորդ կրակոցն են անում այդ օդանավակայանի վրա՝ ցույց տալու համար, թե ոնց կարող են նսեմացնել Հայաստանի իշխանություններին:

Ու տարօրինակն այն է, որ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, թե պատրաստ ենք համագործակցել Ադրբեջանի անվտանգության ծառայության հետ՝ բացահայտելու համար այդ միջադեպը: Ծիծաղելու բան: Իսկ քեզ ո՞վ է ասել, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն ուզում է այդ միջադեպը բացահայտել, որ դու էլ պիտի հետը համագործակցես, որ նա բացահայտի: Այսինքն, այնքան եք բթացել, որ չե՞ք հասկանում, որ այդ միջադեպի հեղինակը Ադրբեջանի ԱԱԾ-ն է:

Սյունիքի այդ հատվածում հիմա ադրբեջանցի քաղաքացիական անձ ֆիզիկապես գոյություն չունի: Այնտեղ միայն Ադրբեջանի սահմանապահ զորքերն են: Այնտեղ քաղաքացիական անձանց համար ապրելու պայմաններ չկան՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ բիզնես, ոչ աշխատանք: Իսկ ով այնտեղ կա, բոլորը զինվորականներ են՝ Ադրբեջանի սահմանապահ զորքեր: Ու ակնհայտ է, որ իրենք են կրակել մեր օդանավակայանի ուղղությամբ: Իսկ կրակել են, որովհետեւ նստած են Կապանի օդանավակայանի կողքը: Նիկոլ Փաշինյանի հիմիկվա ստեղծած սահմանը, ընդ որում ոչ մարտական գործողություններով, անցնում է Կապանի օդանավակայանի փշալարերի կողքով: Քարով կարող են խփել: Զարմանում եմ՝ ինչի՞ են ավտոմատով կրակել:

Իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանը այցի ընթացքում այցելում է սահմանապահ զորքերի ստորաբաժանում, ծանոթանում պայմաններին ու հարցնում, թե ավտոմատ ունե՞ն: Այսինքն, այսօր ավտոմատ ունենալը առավելությո՞ւն է: Այսինքն, սահմանը պահող մեր զորքը ավտոմատ ունի, քարերով չի զինված: Պատկերացնո՞ւմ եք, թե ուր է հասել մեր սպառազինությունը: Հա, շուն էլ ունեին ու մոտո:

Բայց հրամանատար չունեն: ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը Տեղ գյուղի իրադարձություններից հետո, եթե չեմ սխալվում, մարտ ամսին, ազատվել է աշխատանքից ու մինչեւ օրս ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար չի նշանակվել: Այսինքն, այդ զորքերը լիարժեք կերպով չեն ղեկավարվում: Բանակը հանել է սահմանից, տեղը կանգնեցրել է ԱԱԾ զորքեր իրենց «օվչարկայով» եւ ավտոմատներով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031