Ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Է. Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ընդամենը 3 օր է անցել, ինչ 25-օրյա վարժական հավաքներին ներգրավված զինծառայողը հայտնվել էր գերության մեջ։
Ու վերջ։ Հազարավոր այլ դեպքերի հետ գնաց պատմության գիրկը ու էլի չդարձավ օրակարգ։
Ու էլի պատասխանատու չեղավ։ Կամ կլինի Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողների դեպքի պես` քավության նոխազ կնշանակեն, կգլխատեն մի ամբողջ զորամիավորում, բայց հարցի ուղիղ պատասխանատուները կմնան իրենց պաշտոնին։ (Հա, գիտեմ, մի մասդ մոռացել էիք Ազատ գյուղում խայտառակ դեպքի մասին)
Կարդացեք նաև
Ու էլի ոչ մեկ պատասխան չի տա, ու չի բացատրի, թե ինչի համար են մի կողմից ատեստավորում անունով շոու կազմակերպում ու բանակում պայմանագրայինների թիվը նվազեցնում, իսկ մյուս կողմից անպատրաստ ու կիսատ պռատ հրահանգավորված մարդուն 14 օր մարտական դիրք հանում։
Ու այո, անպատրաստ, քանզի մարտական հերթապահությունը դա Երևանի քաղաքապետ լինել չէ, որ սկի վերջին 2-ի անունը չհիշեն, դա լուրջ գործ է, որին պատրաստվելու համար կա հստակ ուսումնական ծրագիր ու անհրաժեշտ ժամանակ։ Ու էդ անհրաժեշտ ժամանակը ոչ մի դեպքում 10 օր չէ։