Օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել ՇՄՆ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկին հարակից՝ Շվանիձոր բնակավայրի խոտածածկ տարածքում։
Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի 15 աշխատակիցների և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության 25 հրշեջ- փրկարարների կողմից։
Ժամը 21:10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին, սահմանվել էր հերթապահություն:
Օգոստոսի 20-ին, ժամը 06։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ առկա էր մոտ 12 ծխացող օջախ։
Կարդացեք նաև
Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին մթության պատճառով։ ՇՄՆ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկի աշխատակիցների և փրկարարների կողմից սահմանվել էր հերթապահություն:
Օգոստոսի 21-ին վաղ առավոտից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն