Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ կարծում, որ սյունեցիները երկրորդային են համարում իրենց համար կենսական համարվող խնդիրները և կարևորում երրորդական բնույթի հարցերի լուծումը․ Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 21,2023 09:47

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանի երկօրյա այցը Սյունիք նպատակ ուներ կոտրելու այն կարծրատիպերն ու ներքին վախերը, որն ուներ Նիկոլը:

Ուժային ողջ համակարգն իր առաջին դեմքերով, մի քանի օր շարունակ, փաշինյանական այցն էր նախապատրաստում ու ապահովում, որպեսզի Փաշինյանի կողքին հայտնվեին, հարցեր տային ու նույնիսկ ժպտային մարդիկ, ովքեր մինչ այդ ընտրվել էին ու անհարմար վիճակ չէին ստեղծի վերջինիս համար:

Սակայն փողոցների վերանորոգումներն ու բակային խաղահրապարակների ժապավեններ կտրելը որևէ ձևով երկրորդ պլան չէր կարող մղել անվտանգության հետ կապված խնդիրները` Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները վառ օրինակ:

Ինչքան էլ իշխանական քարոզչությունը փորձում է իրականությունը «ուրախ-զվարթ Սյունիք» հայեցակարգի մեջ ներկայացնել, միևնույն է` դրանից Սյունիքի անվտանգության խնդիրները չեն լուծվի:

Ի դեպ, եթե նույնիսկ խնդիրը դիտարկենք ասֆալտ-ճանապարհ քարոզչական պրիզմայով, ապա իշխանությունը դա ևս չի կատարել:

Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհը հանձնելուց հետո խոստացված նոր` «այլընտրանքային»` Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհն ամեն տարի վերանորոգում-հիմնանորոգումից հետո իր գործառույթն ամբողջովին չի կատարում, Տաթևի ճանապարհի այլընտրանքային ճանապարհը Սիսիանից ոչ մի կերպ չեն կարողանում ավարտել` անընդհատ առաջ եկող նոր խնդիրներով, որոնք անընդհատ կրկնվելու են նույնիսկ դրա պաշտոնական բացումից հետո, իսկ Կապանի օդանավակայանի ու դրա փիառ փուչիկի մասին շատ խոսվեց:

Ադրբեջանական դիրքերից 100 մետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը չի կարող անվտանգության երաշխիք լինել ուղևորափոխադրումների համար:

Նույնիսկ Շուռնուխում կառուցվող նոր առանձնատների խնդիրը 3 տարի է մարդկանց խոստանում են, բայց դեռ աշխատանքներն ավարտված չեն:

Իսկ Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական վերջին ներխուժումն ու ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան շարունակում է իր մասին անընդհատ հիշեցնել:

Չեմ կարծում, որ սյունեցիները երկրորդային են համարում իրենց համար կենսական համարվող խնդիրները և կարևորում երրորդական բնույթի հարցերի լուծումը:

Նիկոլն իր տեսակով ու էությամբ տեղով դժբախտություն է, ով իր այցերով միայն կեղծիք և ողբերգություն է սփռում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031