Քաջարանի մշակույթի տան դահլիճում հավաքվածները ծափահարություններով դիմավորեցին 101-ամյա Արշալույս Թադեւոսյանին։ Արշալույս տատին եւս հրավիրել էին մասնակցելու Քաջարանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին։
Կարդացեք նաև
«101-ամյա Արշալույս տատը կարծես Քաջարանի գանձը լինի, բուռն ծափահարություններով ողջունենք մեր մեծին, մեր նահապետին։ Հիրավի առանձնահատուկ երջանկություն է զգալ մեծի ներկայությունը կողքդ եւ ստանալ նրա օրհնանքը»,-արդեն հանդիսության ժամանակ բեմից հնչեցնում է հանդիսավարը։
«Բալա,՛ իմ անո՞ւնը տվին՝ ասի՞ն Արշալույս»,-հարցնում է տատն իրեն ուղեկցող թոռանը։ Այդ պահին Արշալույս Թադեւոսյանին է մոտենում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ողջագուրվում, հետաքրքրվում նրա առողջությամբ։
Արշալույս Թադեւոսյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, իր խոսքով՝ չորսփողանի գնդացրով անխնա կրակել է թշնամուն, նաեւ աշխատանքային հերոս է։
Քաջարանում Արշալույս Թադեւոսյանի 100-ամյա հոբելյանի մասին պատմող նյութը՝ այստեղ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ