Օգոստոսի 20-ին Քաջարանում հանդիսավորությամբ նշվեց քաղաքի հիմնադրման 65-րդ տարեդարձը։ Տոնակատարության միջոցառումների հագեցած ծրագրի ընթացքում նաեւ պուրակներ եւ խաղահրապարակներ բացվեցին։ Քաջարանի Շիրվանզադեի փողոցի խաղահրապարակի ժապավենը կտրելուց հետո Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին իրենց ուժերը փորձեցին ֆուտբոլի 11 մետրանոց հարվածաշարում։
Գնել Սանոսյանին, Ռոբերտ Ղուկասյանին, Մանվել Փարամազյանին հաջողվեց գրավել դարպասը, իսկ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարվածը շեղ էր։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ Քաջարան քաղաքի հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստում Ռոման Խուդոլիին շնորհվեց «Քաջարանի պատվավոր քաղաքացու» կոչումը, միաժամանակ նա պարգեւատրվեց ոսկե հուշամեդալով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ