Օգոստոսի 20-ին, ժամը 18։34-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հանգույցում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին, մարվել՝ 19։42-ին։ Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ