«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջերս հանդիպեցի «Նորք» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։
100-ից ավելի պատանիներ գրեթե ամեն օր զբաղվում են ֆուտբոլով՝ կարևորելով առողջ ապրելակերպը, կամքը, սպորտային հաջողությունները։
Ակումբի հիմնադրման գաղափարը եղել է իմը, և արդեն երկու տարի է՝ ակումբի թիմերը մասնակցում են Հայաստանի պատանեկան առաջնություններին, իսկ առաջիկա օրերին մեկնարկող առաջնությանը կմասնակցի արդեն չորս թիմ։
Շատ կարևոր է, որ բոլոր թաղամասերում լինեն ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի թիմեր, որը հնարավորություն կտա պատանիներին ավելի շատ զբաղվել սպորտով՝ այսօր այդքան կարևոր առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով։
Կարդացեք նաև
«Նորք» ֆուտբոլային ակումբը եզակիներից է, որտեղ պատանիները ֆուտբոլով են զբաղվում անվճար։
Ակումբի ծախսերը հոգում է «Ապրելու» հիմնադրամը։