Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի արցախցիներ,
եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը՝ լինել զգոն, խոհեմ և չտրվել ավելորդ հույզերին ու էմոցիաներին…
Ընդամենը մեկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնվում է քաոսի նախաշեմին, իսկ այսօր Արցախն արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս, որն էլ հղի է անկանխատեսելի զարգացումներով ու անկարգություններով՝ ընդհուպ մինչև տարբեր խմբավորումների միջև արյունալի բախումների…