Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հրաժարականի որոշումը հեշտ չի տրվել, շատ կարեւոր սկզբունքային պայմաններ կան, որոնց բացակայությունը անիմաստ էր դարձնում այդ ծառայությունը». Արտակ Ապիտոնյան

Օգոստոս 20,2023 14:57

Իշխանական ԶԼՄ-ներից մեկն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արտակ Ապիտոնյանի շնորհավորանքին՝ ուղղված Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին: Նա ասել էր, որ այս բախտորոշ ժամանակահատվածում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու Իշխանյանի որոշումը իրապես հայրենանվեր քայլ է, որը պետք է օրինակելի դառնա»:

Այս մասին Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդմանը Արտակ Ապիտոնյանը հարցին՝ Ձեզ ասում են՝ այ, երբ որ դուք 2021-ին մյուս ԱԳ փոխնախարարների հետ նախընտրական թեժ շրջանում հրաժարականի դիմում գրեցիք, դուք անպատասխանատու վարք դրսեւորեցիք, ո՞րն է ձեր արձագանքը դրան՝ պատասխանեց. «Անկեղծ ասած շատ ծիծաղելի են այդ պնդումները: Ծիծաղելի գուցե իմ մասով, բայց ողբերգական է, երբ որ կարող է Արցախի այս բախտորոշ ժամանակաշրջանում պատասխանատվություն ստանձնած անձանց հանդեպ շնորհավորանքը ընկալվել որպես վիրավորանք: Իրականում ցանկացած անձ, որը այս շրջանում պատրաստ է պատասխանատվություն ստանձնել եւ օգնել ժողովրդին, ազգին դուրս գալ այս իրավիճակից, պետք է ոգեւորության արժանանա, ոչ թե  խանդի տեսարանների: Ինչ վերաբերում է իմ պատասխանատվության հարցին, ես շուրջ 3 տասնամյակ դիվանագիտական աշխատանքային փորձ ունեմ եւ իմ հրաժարականի որոշումը հեշտ չի տրվել: Ես նույնիսկ պատրաստ եմ եղել շարունակել աշխատել, բայց պայմաններով, որ մեր դիվանագիտական գործունեությունն ունենալու է ուղղվածություն, արդյունք եւ այլն: Առաջինը, պայմաններից մեկը, եղել է, որ ԱԳՆ-ի թիկունքում տեղի չունենան պայմանավորվածություններ: Եթե եղել է հրաժարական, հետևաբար չի եղել համաձայնություն։

Երկրորդ պայմանը՝ ներքաղաքական պայքարում չի կարելի արտաքին քաղաքական մեր կռվանները թուլացնել: Այսինքն ներքաղաքական պայքարում այս կամ այն արշավի ժամանակ հնչեցնել բաներ, որոնք թուլացնում են մեր բանակցային դիրքերը»: Հարցին՝ դա՞ էլ չեն համաձայնել ակնհայտորեն՝ նա արձագանքեց. «Այս պայմաններում ինչպե՞ս էր հնարավոր շարունակել գործունեությունը եւ նպաստել երկրի զարգացմանը: Ես, անհամաձայն լինելով շատ խնդիրների հետ, որոնք կառավարությունը դնում է, այդուհանդերձ պատրաստ էի որպես դիվանագետ ծառայել երկրին: Բայց շատ կարեւոր խնդիրներ կան, սկզբունքային խնդիրներ, որոնց բացակայությունը ուղղակի անիմաստ է դարձնում այդ ծառայությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031