Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բժիշկներին հաջողվել է վերականգնել հրազենային վնասվածք ստացած երիտասարդի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոս 20,2023 13:58

Այսօր՝ օգոստոսի 20-ին, առավոտյան 07:50-ին կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով՝ ծայրահեղ ծանր վիճակում, հեմոռագիկ շոկ, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի ԲԿ է բերվել 21 տարեկան տղամարդ:

Տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Այդ ընթացքում գրանցվել է սրտի կանգ: Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը:

Կատարվել է թորակոտոմիա, թոքի հեռացում: Տուժածի մարմնից հեռացվել են փամփուշտն ու պարկուճները:
Ըստ ուղեկցողների հայտարարության` տղամարդը վնասվածքը ստացել է Ծիլքար գյուղի հարակից տարածքում` որսի ժամանակ:

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031