Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքաղաքական քննարկումներում ասել, հետո խոսքից հրաժարվելը Հայաստանում կարծես ընդունված է, բայց միջազգային հարաբերություններում ասված զիջումները «fait accompli» են». Ապիտոնյան

Օգոստոս 20,2023 13:49

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Արցախի շրջափակման հարցը: Lուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը կերակրում է Հայաստանի կադաստրի վկայականը հանելու խոստումներով:

Այս մասին հարցին՝ ինչո՞ւ է այս խոսույթներով ժամանակ ձգում, դիտավորյա՞լ է անում, ծրագի՞ր է իրականացվում՝ Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդմանը Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արտակ Ապիտոնյանը պատասխանեց. «Ժամանակ ձգելը կարող էր իմաստ ունենալ միայն մի պարագայում, երբ այդ ընթացքում մենք ուժեղանում ենք, ուժեղացնում ենք մեր բանակցային դիրքերը, ուժեղացնում ենք մեր դիրքերն ընդհանրապես: Երբ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Շատ դեպքերում այդ ուժեղացումը պետք չի հանրային անել, բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ խոսույթը պետք է հանրայինում թուլացնել այն աստիճան, որ հետագայում հնարավոր չլինի հետքայլ անել: Հայաստանում ներքաղաքական քննարկումներում ասել, հետո խոսքից հրաժարվելը կարծես ընդունված բան է, բայց պետք չի խառնել միջազգային  հարաբերությունները ներքաղաքական խնդիրների հետ: Ասված խոսքերը, ասված խոստումները, ասված զիջումները արդեն հանդիսանում են «fait accompli», այսինքն՝ կատարված փաստ: Տեսեք, հայտարարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը ճանաչելու մասին։ Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում ասում է՝ դե, արդեն հայտարարել եք, հետեւաբար… Այսինքն, նույնիսկ երբ որեւէ բան ստորագրված չի, միայն հայտարարություն է, դա արդեն օգտագործելու փաստ է: Եվ Ադրբեջանի ներկայացուցիչը եւ մի քանի այլ երկրներ ՄԱԿ-ում ասում էին՝ դե, քանի որ հայտարարել եք, հետեւաբար եկեք տեր կանգնեք ձեր հայտարարությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031