Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, բացահայտելով, թե ինչու է հնամյա Կապանը մնացել երիտասարդ, քաղաքի օրվան նվիրված հանդիսությանը մեջբերել է նաեւ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի խոսքերը։ Իսահակյանը Կապանում եղել էր 1939թ.-ին։ «Բնությունն այստեղ գործադրել է իր ստեղծագործական բոլոր կարողությունները, իր խենթությունները, իր հուժկունությունը, իր անհուն սահմաններով երեւակայությունը․ խորություններ ու բարձրություններ, վիթխարի սարեր, ժայռեր, ձորեր, քարե փոթորկումներ, ալեկոծումներ…»,-գրել է Իսահակյանը։
Հիշեցնենք, որ Կապանի օրվա նվիրված տոնակատարություններին ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատգամավորներ, փոխնախարարներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինության անդամներ։
Կարդացեք նաև
Կապանի օրվա կապակցությամբ խրախուսվեցին նաեւ տարբեր բնագավառների ներկայացուցիչներ։
Ի դեպ, այսօր՝ օգոստոսի 20-ին նշվում է Քաջարան քաղաքի օրը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ