Արցախի հանրային հեռուստատեսություն – Ավագներից ոչ պակաս անհամբեր՝ Արցախում շատ երեխաներ են սպասում միջանցքի բացմանը: Նրանցից ոմանց համար դա ոչ թե քաղցրավենիք ունենալու, այլ անհրաժեշտ դեղերը ստանալու հնարավորության հետ է ասոցացվում:
Հայաստանում բնակվող ծանոթ-բարեկամներին տեսնել ևս ցանկանում է փոքրիկ Կարոն, բայց մինչ այդ պարտադիր է Երևանում գտնվող իր բժիշկներին այցելելը: