Լանջիկի մոտ ողբերգական վթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մայրը, հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց: Հարազատները պահանջում են Արցախ տեղափոխել Հելենի աճյունը:
Հելեն Դադայանի մայրն էլ, դիմելով ԱՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ նախագահներին ու միջազգային հանրությանն ու մարդասիրական կառույցներին, ասում է․ «Աղաչում եմ, պաղատում եմ՝ վերջ տվեք բլոկադային, իմ երեխայի մարմինը բերեք ինձ»։