ՀՀ հատուկ հանձնարարություներով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը
Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։
Այսինքն Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից ուղարկվող հումանիտար ապրանքները՝ ալյուրը և այլ առաջնահերթ սնունդը մուտք գործի Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ իրենց աճեցրած ցորենը հավաքել և հաց թխել թույլ չտալու համար։
Այս խնդրի հումանիտար հատվածը պարզապես Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքն է, և հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց մաքրելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ:
Կարդացեք նաև
Միջազգային հանրությունը կարծես թե ուզում է ասել, որ ո՛չ ի վիճակի է համոզվել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարող են դաշտից ցորեն հավաքել հաց թխելու համար, ո՛չ էլ ապահովել այն ալյուրի առաքումը, որը 3-րդ շաբաթն է՝ կանգնած է Լաչինի միջանցքում»:
The armed forces of Azerbaijan are keeping the only wheat field of the Sarushen community of Nagorno Karabakh under fire, depriving the residents of the opportunity to have bread.
— Edmon Marukyan (@edmarukyan) August 19, 2023
In other words, on the one hand, Azerbaijan does not allow the humanitarian goods, flour and other…