Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությանը ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Աղաջանյանը 9։0 հաշվով հաղթել է իսպանացի մրցակցին, ապա ադրբեջանցի Իլկին Գուրբանովին, ապա 9:0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզռեվաիձեին։