Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին՝ վճռական գործողություններ ձեռնարկել՝ նպաստելու Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը․ հայտարարություն

Օգոստոս 19,2023 15:58

Հայտարարություն «ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնության անունից ՄԱԿ-ի ԱԽ նիստի վերաբերյալ

Բերձորի/Լաչինի միջանցքի և Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) հումանիտար ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումների լույսի ներքո՝ ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը հաստատակամորեն հայտարարում է իր դիրքորոշումը.

Մենք համերաշխ ենք նրանց հետ, ովքեր գիտակցել են Բերձորի/Լաչինի միջանցքի վերաբացման հրատապ անհրաժեշտությունը, որը փրկօղակ է Արցախի հայ ժողովրդին մարդասիրական օգնության առաքման համար։ Մեր հանձնառությունը երկրորդում է միջազգային մարդասիրական իրավունքը պահպանելու միաձայն կոչերին՝ ապահովելով կենսական ապրանքների և ծառայությունների անարգել մուտքը Արցախ:

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խորապես մտահոգված է Արցախի հայ ժողովրդի քաղաքական իրավունքները և ինքնորոշումը նսեմացնելու կամ անտեսելու փորձերով։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած այլընտրանքային երթուղու, ինչպիսին է Ակնայի/Աղդամի ճանապարհը, քանի որ դա կոպտորեն ոտնահարում է Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատ կամարտահայտումը։

Ավելին, մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած կեղծ ու բորբոքված հայտարարություն, որը քարոզվում է այնպիսի կողմերի կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան։ Նման անազնիվ հռետորաբանությունը ոչ միայն անտեսում է հումանիտար իրավիճակի լրջությունը, այլև խարխլում է միջազգային հարթակների առաքելությունը մարդկության առաջ՝ դրանք շահագործելով քաղաքական շահերի համար, որպեսզի արդարացվեն իրենց ցեղասպան գործողությունները Արցախի հայ ժողովրդի հանդեպ:

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնությունն ընդգծում է, որ կայուն լուծման ճանապարհը հիմնված է դիվանագիտության, երկխոսության և խաղաղ բանակցությունների վրա, որին անդադար կատվածահար են անում Ադրբեջանն ու իր հովանավորները: Սրան պետք է վերջ դնել, և մենք պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից՝ դատապարտել ու պատասխանատվության կանչել Ադրբեջանին Արցախի հայ ժողովրդի հանդեպ պաշարման ու սովի միջոցով հպատակեցման, հայրենազրկման ու ցեղասպանական քաղաքականության համար։

Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին, վճռական գործողություններ ձեռնարկել՝ նպաստելու Բերձորի/Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը և մարդասիրական օգնության անարգել առաքմանը։ Հաշվետվողականությունն ու պատասխանատվությունը պետք է պահպանվեն բոլոր ներգրավված կողմերի կողմից՝ ապահովելով Արցախի հայ ժողովրդի բարեկեցությունն ու արժանապատվությունը։ Հակառակ դեպքում, ոչ միայն «գետնի վրա» եղած կողմերն են մեղսակից լինելու Արցախի հայ ժողովրդի ցեղասպանությանը, այլև այն կողմերը կլինեն հանցակից, որոնք դեմ կամ չեզոք կլինեն մեր կոչի գաղափարներին։

Միասնությամբ և վճռականությամբ «ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնությունը կանգնած է՝ ի սատար ու ի պաշտպանություն Արցախի հայ ժողովրդի, նրանց հիմնարար իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման, Բերձորի միջանցքի բացման, ճանապարհի անվտանգության, երկկողմանի անխափան ու անժամկետ աշխատանքի և մարդասիրական օգնության փոխադրման դեպի աղետի գոտի։

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031