Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 19-ի արտահերթ նիստում հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին գրանցված 13 կուսակցությունների և 1 դաշինքի հերթական համարները։ Նիստին ներկա կուսակցությունների և դաշինքի լիազոր ներկայացուցիչները մասնակցեցին քվեաթերթիկում իրենց հերթական համարների վիճակահանությանը։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները այսպիսին են․
«Հանրային ձայն» կուսակցություն 1
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 2
«Արդար Հայաստան» կուսակցություն 3
Կարդացեք նաև
«Հաղթանակ» կուսակցություն 4
«Ուժը հայրենյաց» կուսակցություն 5
«Հայաստանի եվրոպական կուսակցություն 6
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 7
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն 8
«Հանրապետություն» կուսակցություն 9
«Միացյալ Հայաստան» կուսակցություն 10
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն 11
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն 12
«Ապրելու երկիր» կուսակցություն 13
«Մայր Հայաստան» դաշինք 14
ԿԸՀ-ն հաստատեց գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին Հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։
Մեկ այլ որոշմամբ էլ ԿԸՀ-ն բաշխեց հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքի միջև։
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ