Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավարտվել է ըստ ՔՊ-ի հայցի ընդդեմ «168 Ժամ» ՍՊԸ-ի դատական գործերի քննությունը․ փաստաբան

Օգոստոս 19,2023 13:15

Փաստաբան Արամազդ Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչական դատարանում, դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ ավարտվեցին թվով երկու դատական գործերի քննությունը, ըստ ՔՊ-ի հայցի ընդդեմ «168 Ժամ» ՍՊԸ-ի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

Նշված գործերով ՔՊ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ փաստարկելով, որ «168 Ժամ» ՍՊԸ-ի կողմից www.168.am կայքում կատարված հրապարակումներով Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ընտրությունների նախորդող օրն իբր իրականացվել է քարոզչություն:

Նշեմ, որ ներկայացված հայցերն անհիմն են, առկա չեն «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու որևէ փաստական և իրավական հիմքեր, իսկ ներկայացված հայցերը հետապնդում են լրատվական միջոցի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ:

Վերոնշյալ գործերով դատական ակտերը կհրապարակվեն 08.09.2023 թվականին, www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031