Armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Հայտարարության մեջ նշված է, որ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում ՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար:
«Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին:
ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին գտնել փոխզիջում և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը»,- նշված է հայտարարության մեջ։