Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ, որոնք պնդում են, թե Արցախն Ադրբեջանի մաս է, կպնդեի՞ն արդյոք նույնը հակառակ նշանով․ Սուրեն Սահակյան

Օգոստոս 19,2023 12:14

«Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ ու 2021–ի հուլիսից անդամակցությունը դադարեցրած Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախկին Խորհրդային Ադրբեջանում 1992-94թթ պատերազմի արդյունքներով ձևավորվել է երկու պետություն՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Տեղի է ունեցել էթնիկ սկզբունքով բնակչության տարանջատում՝ հայերը անցել են հայկական պետություն, ադրբեջանցիները՝ ադրբեջանական։

Ոչ ադրբեջանցիներն են հայկական պետության ստեղծմանը մասնակցել, մասնակցել նրա սահմանադրության ձևավորմանը, ոչ էլ հայերն են որևէ կերպ մասնակցել Ադրբեջան պետության ձևավորմանը, նրա սահմանադրության ընդունմանը։

Հիմա մարդիկ, որոնք պնդում են, թե Արցախն Ադրբեջանի մաս է (հավանաբար, էդ պնդման հիմքում դնելով քանակի ու ուժի գործոնը), կպնդեի՞ն արդյոք նույնը հակառակ նշանով՝ Ադրբեջանն Արցախի տարածքային ամբողջության մաս է, եթե Արցախն ուժեղ լիներ (օրինակ՝ տարածքում տեղակայված լիներ միջուկային զենք կամ Ադրբեջանի խաղաղասերները որոշեին, որ իրենց բանակ պետք չի ու հաղթեին ընտրություններում)։ Իսկ եթե չէ, ապա ի՞նչ փաստարկ կմեջբերեն։

Միջազգային հանրությունն ու Ադրբեջանի հայկական պետության ճանաչման հնարավորությունը դեռ մի կողմ դնենք, որովհետև սովորաբար միջազգային հանրությունը հակված է ճանաչել ստեղծված իրողությունները, եթե կողմերի միջև հնարավոր է հաշտության հասնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031