Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ․ «Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ Այն կմնա որպես թանգարանային նմուշ»

Օգոստոս 19,2023 11:12

Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Զ. Ասկերովը երեկ՝ ադրբեջանական զորքերի կողմից Կապան ներխուժումից հետո հայտարարել է. «Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ Այն կմնա որպես թանգարանային նմուշ։ Հայաստանը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչպիսին Կապանի օդանավակայանի բացումն է։ Հայաստանը Ադրբեջանի հետ նման համաձայնություն չունի»։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այս հայտարարությունն այսպես է մեկնաբանել․ «Երասխում գործարան չեք կարող ունենալ», «Մեծամորի ատոմակայանը պետք է փակել», «Բանակ պետք չէ», «Հայաստանի բնակչությունը 5 մլն-ը չպետք է անցնի», «Անկլավները պետք է տաք», «Ադրբեջանցիները պետք է վերադառնան Երևան ու Սևան». էս ամենը նույն շարքից է։ Ադրբեջանն ու Թուրքիան անդադար նոր պայմաններ են դնելու մեր առաջ՝ սպառնալով պատերազմով ու աստիճանաբար լիարժեք նվաճեն Հայաստանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031