Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում աճել է ինքնասպանություն կատարած անձանց թիվը։
2021 թվականին ինքնասպանություն գործած անձանց թիվը կազմել է 281 մարդ, 2022-ին՝ 312 մարդ, 2023-ին՝ արդեն 302 մարդ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշները խոսում են այն մասին, որ առաջին տեղում ինքնասպանություն գործել են 30-65 տարեկան անձինք, երկրորդ տեղում 18-29 տարեկան անձանց խումբն է։ Ինքնասպանության փորձ կատարած անձանց խմբում էլ առաջին տեղում նույնպես 30-65 տարեկան անձինք են։
Ըստ վերջին ժամանակներում հրապարակված տեղեկությունների՝ Հայաստանում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի մասնակիցները հիմնական 18-29 տարեկանների սահմանում գտնվող անձինք են։ Նման օրինակ են վերջերս Զինված ուժերում երկու օրում 2 ինքնասպանության դեպքերը, որին նախորդել է 2 երիտասարդների ինքնասպանությունը, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ, մեղադրանքներ հնչեցին նրանց հասցեին, և թիրախավորվեցին նման սեռական կողմնորոշում ունեցող անձինք։
Ըստ այս տվյալների՝ ինքնասպանություն գործած քաղաքացիների մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են, սրան գումարվում են նաև Զինված ուժերում տեղի ունեցած ինքնասպանությունները։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում