Օրերս վարչապետ Փաշինյանը օդանավով ուղեւորվել էր Սյունիք եւ վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում, որից հետո հայտարարվեց, որ մյուս շաբաթ իրականացվելու են Երեւան-Կապան կանոնավոր չվերթերը: Դրանից մեկ օր անց «անհայտ անձը» (ըստ Հայաստանի ԱԱԾ-ի) կրակել է Կապանի օդանավակայանի շենքի վրա: Պարզ է, որ խոսքն իրականում ինչ-որ խելագարի մասին չէ, որը, չգիտես ինչու, որոշել է կրակ բացել ռազմավարական օբյեկտի ուղղությամբ: Կրակել է ադրբեջանական զինուժն իր ռազմական հենակետից: Նորմալ պետության պարտավորությունն է՝ այդ կրակակետը ճնշելը:
Այստեղ մեր իշխանությունները չեն կարող «մահանա բռնել», թե իբր իրենք «մանդատ չունեն» նման բան անելու: (Չնայած՝ Արցախի հարցում էլ «մանդատ չունենալու» պնդումն, իմ կարծիքով, անհեթեթ է եւ անօրինական): Կապանի օդանավակայանը գտնվում է ՀՀ տարածքում եւ մաս է կազմում Փաշինյանի բազմիցս վկայակոչած՝ 29.8 հազար քառակուսի կիլոմետրի: Թշնամին կրակում է այդտեղ, որովհետեւ չի ուզում, որ դեպի Սյունիք կանոնավոր չվերթեր իրականացվեն: Թշնամին կրակում է Երասխի ուղղությամբ, որովհետեւ չի ուզում, որ այնտեղ մետալուրգիական կոմբինատ կառուցվի: Կա երկու տարբերակ՝ կա՛մ հրաժարվել կոմբինատը կառուցելուց եւ օդանավակայանը շահագործելուց, կա՛մ լռեցնել հակառակորդին:
«Ի՞նչ է, դուք ուզում եք, որ պատերա՞զմ սկսվի»,– սովորաբար այդպես են հակադարձում իշխանությունները եւ նրանց կողմնակիցները: Դրան ի պատասխան՝ ստիպված եմ կրկնել, որ թշնամու ցանկացած գործողություն անպատասխան թողնելն է, որ ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ: Անվերջ «կուչ եկած» վիճակի պատճառով, ինչպես հայտնի է, ստանում ես ե՛ւ պատերազմ, ե՛ւ անպատվություն: Թե՞ մեր խաղաղասեր իշխանությունը պատրաստ է «անհայտ անձանց» թողնել, որ նրանք կրակեն նաեւ Երեւանի շենքերի վրա:
Կարծում եմ, Ադրբեջանը պատրաստվում է նոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Այն պայմաններում, երբ միջազգային խաղացողներից ոչ մեկը չի պատրաստվում կանգնեցնել Ադրբեջանին (խոսակցությունները հաշիվ չեն), միակ ելքը զինված դիմադրությունն է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արդի պետականութիւնն է, որ վերջին ու մահացու հարուածը բերաւ՝ հայերի ազգային մարտունակութեան:
Հիմնաւորուած տեսակէտ՝
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02ZwWQxEqSp1A5JjNDNuQBT3g7W2qL7HrvN7Cpbmc7EgnGy17CMry9v3yVMn6gug9tl&id=100063953917374
Թշնամի գյուղի գերանը կոտրելու համար պետք է քո ամբողջ գյուղով միաժամանակ կանգնես հարեւան գյուղի գերանի վրա, նույն ձեւով էլ թշնամի գյուղի ժողովուրդն է ցանկանում կոտրել քո գյուղի գերանը: Ժողովրդավարական, ավտորիտար թե բռնատիրական համակարգերի արդյունավետությունը որոշվում է նրանով, թե իրենց գյուղի գյուղացիների քանի տոկոսին են հավաքագրում հարեւան գյուղի գերանը կոտրելուն, եթե գյուղացին քաղաքակիրթ է եւ ազատատենչ, այս դեպքում արդյունավետ է ժողովրդավարական համակարգը, եթե գյուղացին հետամնաց է, այս դեպքում արդյունավետ են ավտորիտար եւ առավել հետամնաց գյուղացու դեպքում’ բռնատիրական համակարգերը: Մեր գյուղացին միանշանակ քաղաքակիրթ է եւ մեր գյուղացիներին արդյունավետ կարելի է հավաքագրել միայն ժողովրդավարական սկզբունքներով:
Քաղաքակիրթ’ նշանակում է ունենալ սկզբունքներ, արժեքներ, որոնց պաշտպանության համար պատրաստ ես բնազդորեն, առանց երկար բարակ մտածելու, գործես: Սա նշանակում է, որ դու ունես քո անձնական սկզբունք օրենքը, քո դատական համակարգը, որը որոշում է, թե երեւույթը որ օրենքն է խախտում կամ հակառակը’ որ օրենքին է նպաստում եւ քո գործերով խախտումը չեզոքացնում ես եւ նպաստողին’ պարգեւատրում: Սա կոչվում է սուբյեկտ’ մարդու մակարդակով: Բայց սուբյեկտ մարդը չի կարող միանձնյա թշնամու գյուղի գերանը կոտրել: Բայց գյուղի սուբյեկտ մարդկանցով կարելի է ձեւավորել սուբյեկտ գյուղ, որն ունի գյուղերի մակարդակի օրենսդիր, դատական եւ գործադիր մարմիններ, որն ունի իր օրենքները եւ մեխանիզմները այդ օրենքի խախտումները չեզոքացնելու, իսկ նպաստողներին’ պարգեւատրելու: Սուբյեկտ համայնքներով, գյուղերով եւ քաղաքներով կարելի է սուբյեկտ պետություն ունենալ’ թշնամի պետության գերանը կոտրելու: Սուբյեկտ պետություններով կարելի է սուբյեկտ կայսրություն ստեղծել, որը թշնամի կայսրության գերանը կկոտրի: ՄԱԿը կորցնում է իր սուբյեկտայնությունը, որովհետեւ իր մեջ մտնող պետությունները կորցնում են իրենց սուբյեկտայնությունը, սրա պատճառն էլ’ այդ պետությունների մարդկանց, համայնքների, գյուղերի, քաղաքների ու շրջանների սուբյեկտայնության դեգրադացումն է, զոմբիացումը: Զարգացում եւ հզորացում նշանակում է տարածել սուբյեկտայնությունը ընտանիքում, համայնքում, գյուղում եւ քաղաքում, պետության եւ ընդարձակվել կայսրության եւ մարդկության մակարդակով, սա պետք է լինի մեր հայ ազգային գաղափարախոսության իմաստը: Սկսենք ինքներս մեզնից եւ տարածենք այն մեր երկրում, մեր տարածաշրջանում եւ մեր ամբողջ մոլորակի վրա: