Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ անվտանգային խնդիրը. տնտեսագետ

Օգոստոս 18,2023 21:07

Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ անվտանգային խնդիրը, վերջերս մի անգլիական ընկերություն ևս վաճառեց Կապանի մի հանքերից մեկի իր մասնաբաժինը: Նման դիտարկում արեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը Aravot.am-ի այն հարցին, թե հանքարդյունաբերական մի շարք ընկերություններ, օրինակ, «Թեղուտը», տարբեր պատճառներով գրեթե չեն գործում, արդյո՞ք սա անհանգստացնող միտում չէ ոչ միայն տնտեսական, այլև նույնիսկ  երկրի անվտանգության տեսանկյունից։

«Թեղուտը»  շահագործումն  ի սկզբանե տնտեսական բավականին թույլ հիմքեր է ունեցել, նրա  պաշարները գերագնահատված են եղել: «Թեղուտը»,  պարբերաբար  դադարեցնում է իր գործունեությունը պայմանավորված ֆինանսական իրավիճակով, տեխնիկական և լոգիստիկ խնդիրներով: Բայց Կապանի մի քանի հանքեր մի շարք պատճառներով  դադարեցնում են գործունեությունը, վերջերս հայտարարվեց, որ  անգլիական ինչ որ ընկերություն վաճառել է իր մասնաբաժինը, այսինքն Հայաստանի հանքարդյունաբերությունը  օտարերկրյա ներդրողների համար որոշակի առումով ռիսկային է դարձել, պայմանավորված հատկապես Սյունիքի անվտանգային խնդիրներով: Մեր երկրում, թիվ մեկ խնդիրը շարունակում է մնա անվտանգային խնդիրը»,ասաց տնտեսագետը:

Հանքարդյունաբերությունը, որն ավանդաբար համարվել է ՀՀ տնտեսության շարժիչ ուժը, էականորեն թուլացրել է իր դիրքերը. 1000 խոշոր հարկատուների ցանկում լուրջ հետընթաց են արձանագրել ինչպես դիրքային առումով, այնպես էլ վճարած հարկերի մեծությամբ, թերեւս բացառությամբ ԶՊՄԿ-ի: Ի՞նչ գործոններ են ազդել հանքարդյունաբերության ոլորտի անկման վրա, չէ՞ որ հայտնի է, որ այս ոլորտը մշտապես եղել է տնտեսության առաջատար ճյուղը, ի պատասխան մեր հարցի՝ Սուրեն Պարսյանն ասաց,-«Հանքարդյունաբերության ցուցանիշների վրա ազդել են ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին գործոնները: Հայաստանի հանքարդյունահանող ընկերությունները, հիմնականում՝ մետաղական արդյունահանողներ են, որոնք  ակտիվ գործունեություն են ծավալում ու  խոշոր հարկատու են: Մնացած ընկերությունների մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ շատ փոքր է: Այդ ցուցանիշների անկումը մի շարք գործոններով է պայմանավորված, օրինակ Սոթքի  հանքի շահագործման դադարեցումն իր ազդեցությունն  է թողել Գեոպրոմայնինգ ընկերության ցուցանիշների վրա  Հանքավայրի չշահագործելը իր ազդեցությունն է  թողնում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի վրա: Արցախից հանքանյութի չգալը ևս ազդել է հանքարդյունաբերության ցուցանիշների վրա, գաղտնիք չէ, որ մետաղական հանքերն արդյունահանելուց հետո բերվում էին Հայաստան, վերամշակվում և Հայաստանից արտահանվում՝ Հայաստանի անվան տակ: Այսինքն, հանքարդյունաբերության ցուցանիշների անկումը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջափակման հետևանքով, Արցախից հանքանյութ չի գալիս, հետևաբար մի շարք հանքարդյունահանող ընկերությունների հարկեր կրճատվել են»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031