Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգելի՛ Պուտին, եթե չես կարողանում կատարել նոյեմբերի 9-ին ստանձնած բոլոր պարտավորությունները, խնդրում ենք հեռացիր

Օգոստոս 18,2023 19:55

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր՝ երեկոյան մեկնարկեց մի խումբ քաղաքացիների բողոքի ցույցը: Քաղաքացիները ՌԴ-ից պահանջում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված անհապաղ միջամտել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, վերջ տալ Արցախի հայերի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման՝ Ադրբեջանի վարած քաղաքականությանը նպաստելուն, տալ հստակ գնահատական Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին, ապահովել ՀՀ ուղարկած ու այս պահին դեռ Կոռնիձորում սպասող հումանիտար բեռների մուտքը Արցախ՝ առանց նախապայմանների:

«Ես ուզում եմ, որ ՄԱԿ-ում ինչ-որ մի հատ որոշում կայացվի, որ այդ ղեկավարները պատժվեն՝ որպես հանցագործ, որովհետեւ նրանք ղեկավարում են ոչ թե հանուն մարդկության, այլ հանուն իրենց շահերի, թալանի, տարածքներ գրավելու համար: ՄԱԿ-ում այնպիսի որոշում պետք է մտցվի, որ նման բռնապետ տերությունների ղեկավարները, որոնք չեն կարողանում երկիրը ղեկավարել հանուն ժողովրդի, որ մայրերը իրենց որդիներին չկորցնեն ու ոտնահարում են միջազգային կոնվենցիաները, միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

Նա նաեւ հստակեցրեց, թե կոնկրետ ինչ պահանջ ունի Ռուսաստանից. «Պահանջում եմ, որ որպես ՀԱՊԿ գլխավոր անդամ, որը ոչ մի անգամ իր գործառույթները չի կատարում, հատկապես մեր Լաչինի միջանցքի հարցով, իր գործառույթները կատարի: Արցախում էթնիկ զտում է կատարվում աշխարհի աչքի առաջ, էթնիկ զտումը նաեւ սովամահությամբ է արվում, ձեւը գտել են: Մեր պահանջն է՝ հարգե՛լի Պուտին, եթե չես կարողանում կատարել նոյեմբերի 9-ին ստանձնած բոլոր պարտավորությունները, խնդրում ենք հեռացիր, մենք ուզում ենք միջազգային խաղաղապահներ բերեն ու այդ հարցը լուծեն դիվանագիտական ճանապարհով: Քանի՞ տարվա պետության ղեկավար եք, դուք մեզ էիք ձեռ առնում, թե դիվանագիտություն չունենք, իսկ որտե՞ղ է քո դիվանագիտությունը, ինչու չես կարողանում մի միջանցքի հարց լուծել: Դա մենք օրենքով ենք պահանջում, ոչ թե օրենքից դուրս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031