Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարժենա Երեւան-Կապան օդային չվերթի տոմսը

Օգոստոս 18,2023 20:15

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան ժամանեց օդանավով եւ հայտարարեց, որ եկող շաբաթվանից սկսելու են կանոնավոր չվերթները, իսկ արդեն՝ օգոստոսի 19-ին  Կապանի օրվա առթիվ կլինի ներկայացուցչական չվերթ։

Սակայն օգոստոսի 18-ի վաղ առավոտյան, ըստ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության, ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի  Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։

Այս միջադեպից հետո դեռեւս չի հաջողվել ճշտել կիրականցվի օգոստոսի 19-ի ներկայացուցչական դռները, քանի որ «Սյունիք» օդանավակայանի պատասխանատուները չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Չնայած «Սյունիք» օդանավակայանի դռները փակ  էին մեր առջեւ, բայց ներսում եռուզեռ էր։  Ըստ  մեր աղբյուրների՝ Կապան-Երեւան  չվերթի տոմսը կարժենա 20 հազար դրամ։ Թռիչքի տեւողությունը 45 րոպե է։

Համեմատության կարգով նշենք, որ Կապանից մայրաքաղաքը երթեւեկությունը իրականացվում է տրանսպորտային միջոցներով, տեւում է 4-ից 5 ժամ։ Իսկ տաքսի ծառայությունները մեկ ուղեւորի համար գանձում են 7000 դրամ։

Հիշեցնենք, որ փորձնական տեխնիկական առաջին թռիչքը  Երեւանից Կապան իրականացավ այս տարվա ապրիլի 26-ին։ Այդ օրը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանը հայտարարեց, որ հեռանկարում պլաններ կան Կապանը ոչ միայն «Զվարթնոցի» հետ կապել, այլ նաեւ որոշ  օդանավակայանների հետ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031