Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան

Օգոստոս 18,2023 18:40

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան։

Գործող իշխանությունը, 2021թ․ թեև ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը, վերջին երկու տարվա ընթացքում իր վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ խորացնում է երկրի առջև ծառայած մարտահրավերները, որոնք ունեն հրատապ լուծումների անհրաժեշտություն։

Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը երկրի ապագան չի տեսնում գործող իշխանության կառավարման ներքո և ակնկալում է խորքային համակարգային փոփոխություններ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ընտրություններին մասնակցում է բացառապես հաղթելու նպատակով և այդ հաղթանակից հետո անելու է առավելագույնը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, չնսեմացնելով ընտրությունների «քաղաքային» բաղադրիչը, մենք երևանցիներին ներկայացնելու ենք Երևանի խնդիրների արագ կարգավորման և մայրաքաղաքը եվրոպական մակարդակի քաղաք դարձնելու ամբողջական ծրագիր։

Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական անցնցում իշխանափոխություն և «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է ժողովրդի վստահությունը ստանալու միջոցով, ստանձնել երկրի ամբողջական պատասխանատվությունը։

Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք քննարկել Երևանի ավագանու ընտրություններում և հետագայում համագործակցությունը այն ուժերի և անհատների հետ, ում համար ընդունելի են հետևյալ սկզբունքները՝

  • Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն, բացառվում է իշխող կուսակցության հետ որևէ համագործակցություն,
  • Արցախի հայապատկան մնալու հարցը համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերը և այդ ուղղությամբ Հայաստանը պետք է անի առավելագույնը,
  • Առկա է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի, հովանավորչության նկատմամբ և դրանց հետ առնչություն ունեցող և ունեցած անձանց և ուժերի նկատմամբ,
  • Պետական կառավարման համակարգում պաշտոններ պետք է ստանձնեն բացառապես պրոֆեսիոնալները՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքական գործընթացներին մասնակցությունից, ծանոթ-բարեկամ լինելուց։

 

«Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ԻՆՉՊԵՍ» և «ՓՈԽԵՆՔ ԱՊԱԳԱՆ» կարգախոսերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031