Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որոշում կայացնելը մեր ձեռքում չէ». Զառա Ամատունին՝ Հելեն Դադայանի աճյունը տեղափոխելու Ադրբեջանի արգելքի մասին

Օգոստոս 18,2023 17:19

«Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության մանրամասները հրապարակել չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ Կարմիր խաչի կազմակերպությունը պատրաստակամ է մարդասիրական գործողություններ կատարելու: Լաչինի միջանցքով տեղափոխումները իրականացնում ենք՝ բոլոր առումներով, որոշում կայացնող կողմերի համաձայնությամբ: Եթե կա համաձայնությունը, մենք կատարում ենք գործողություն, բայց որոշում կայացնելը մեր ձեռքում չէ: Մենք կարող ենք փորձել՝ հորդորել, երկխոսության վարել կողմերի հետ, սակայն որոշումն, ի վերջո, կայացնում են կողմերը, ոչ թե մենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով օրերս ավտովթարում զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու Ադրբեջանի արգելքին:

Այսօր պարզ դարձավ, որ թեեւ չնայած նախնական համաձայնություններին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրում, Լանջիկ գյուղի մատույցներում վերջերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար գյուղի բնակիչ Հելեն Դադայանի աճյունն Ադրբեջանը թույլ չի տալիս տեղափոխել Արցախ:

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ է Ադրբեջանը փոխել որոշումը, Զառա Ամատունին պատասխանեց, որ Կարմիր խաչը չեզոք կազմակերպություն է եւ բանակցությունների որեւէ մանրամասն, իրենք հանրային հարթակ չեն կարող դուրս բերել:

Հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանի այս որոշումը վերջնակա՞ն է, թե՞ հնարավոր է կրկին փոփոխություններ լինեն, Զառա Ամատունին պատասխանեց. «Շատ դժվար է ասել: Մենք չենք կարող խոսել որեւէ իշխանության փոխարեն: Մենք մեր կողմից խնդիրները վերհանում ենք այնքան, որքան կարող ենք, որքան կարողություններ ունենք՝ ինչ-որ մի բան փոփոխելու, բայց անպատասխանատու կլինի կողմերի փոխարեն ենթադրություններ անել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Զառա Ամատունու ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031