«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները մաքրել են Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանական համալիրում չթույլատրելի վայրում վառած մոմի հետքերը։
Ծառայության աշխատակիցները մոմավառության նպատակով տեղադրել էին ավազով լցված տարա, որը սակայն օրեր անց անհետացել է։ Շրջայցի ընթացքում պահապանը արձանագրել է, որ տարան չկա, իսկ պարունակությունը դատարկված է վանքի քարերին։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդորում է․
մոմեր չվառե՛լ վանքի պատերին,
չբարձրանա՛լ վանքի արդեն իսկ փլուզման եզրին գտնվող խորանին, որը ցանկացած պահի կարող է քանդվել վտանգելով մարդկային կյանքեր,
վանական համալիրի տարածքում պահպանե՛լ մաքրություն։
Ճանաչել, պահպանել, ժառանգել մեր երկրի պատմամշակութային ժառանգությունը։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն