Համացանցում պաշտպանության նպատակով մարդկանց անձնական տվյալների տարածումը կարող է անդառնալի վնաս հասցնել հենց այն մարդկանց, ում պաշտպանությանն ուղղված են տարածվող տեղեկությունները:
Մասնավորապես, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր անհանգստությունն է հայտնում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի՝ առանց ապանձնավորման համացանցում տարածման առիթով: Պետք է նկատի ունենալ, որ տեսանյութում թիրախավորված անչափահաս անձանց պատկերները համացանցում մնալու են հավերժ՝ թույլ չտալով հետագայում երեխաներին օգտվելու մոռացված լինելու իրավունքից:
Ուստի, եթե հաշվի չեն առնվում համացանցային և տվյալների մշակման համաչափության սկզբունքները, կոչ ենք անում սոցցանցերի օգտատերերին և հատկապես լրատվամիջոցներին՝ չտարածել նման բովանդակությամբ տեսանյութերը և առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահի սկզբունքով:
Այս մասին առավել մանրամասն՝ տե´ս ԱՏՊ գործակալության մշակած ուղեցույցում:
Կարդացեք նաև
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն