Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխայի հանդեպ ոչ պակաս կտտանք էր նրա դեմքը ցուցադրելով՝ տեսանյութը տարածելը. այդ նյութն անհապաղ պետք է հեռացվի համացանցից. Դավիթ Թումասյան

Օգոստոս 18,2023 15:37

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵՐԵԽԱՅԻՆ ԿՏՏԱՆՔՆԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այն, որ նման արարք կատարողը անձ չէ, այլ գոյ, որը մարդկային ոչինչ չունի, չի վիճարկվում կամ քննարկվում: Քննարկեմ լոկ իրավական գնահատականի մասով: Այդ նյութում բացահայտ հանցագործություններն այնքան շատ են, որ հերթով անդրադառնամ:

Առերևույթ առկա են հետևյալ հանցակազմերը՝

1) ՀՀ քր. օր.-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետեր՝ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ և առանձին դաժանությամբ (չեմ բացառում նաև 6-րդ կետը՝ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), ինչը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով,

2) ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդված 2-րդ կամ 3-րդ մաս՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որի կոնկրետ մասը և կետը կորոշվի երեխայի տարիքից ելնելով, և պատժվում է ազատազրկմամբ 5-10 կամ 8-15 տարի ժամկետով:

3) ՀՀ քր. օր.-ի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը՝ անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով, ինչը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով,

4) ՀՀ քր. օր.-ի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

Չեմ բացառվում, որ լինեն նաև այլ հանցագործություններ, ինչը կպարզվի քննության ժամանակ:

Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով:

Հ.Գ. Սակայն երեխայի հանդեպ ոչ պակաս ԿՏՏԱՆՔ էր նրա դեմքը ցուցադրելով տեսանյութը տարածելը: Հասարակությո’ւն, մի պիտակավորեք երեխային, նա դեռ Հայաստանյան իրականությունում պետք է ապրի, մի դարձրեք նրան բուլինգի զոհ, մի ենթարկեք երկրորդային զոհականացման, մի խարանեք նրան…

Անհապաղ պետք է հեռացվի այդ նյութը համացանցից…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031