Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրում, Լանջիկ գյուղի մատույցներում վերջերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար գյուղի բնակիչ Հելեն Դադայանի աճյունն Ադրբեջանը թույլ չի տալիս տեղափոխել Արցախ:
Հելենի հարազատները դիմել էին Կարմիր խաչին, որպեսզի զոհված աղջկա աճյունը տեղափոխեն Ճարտար, սակայն այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ աղջկա աճյունը Կարմիր խաչի օգնությամբ տեղափոխեն: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանում բնակվող արցախցի Ալվարդ Զաքարյանը:
Ալվարդ Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս իրողությունից վրդովված արցախցիներն այսօր 17.00-ին, ցույց են անելու Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի մոտ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ