Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոս 18,2023 13:23

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 18-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում՝
Oգոստոսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 18-23-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ։


Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 18-20-ին, 23-ին կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 39.5°C (2014թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.3°C (1975թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.7°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031