Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի տարածվելուց անմիջապես հետո ՄԻՊ աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն

Օգոստոս 18,2023 12:34

Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։ Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031