Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Խնդրում եմ ջնջել այդ տեսանյութը ձեր էջերից, հորդորեք բոլոր տարածողներին ջնջել:
Երեխային ավելի եք վնասում` ենթարկելով նրան կրկնակի զոհականացման:
Ընկերներ,
քանի որ անդադար նամակներ ու զանգեր եմ ստանում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի առնչությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։
Կարդացեք նաև
Այս պահին ուղղակի խնդրում եմ՝ երեխային, տեսանյութում երևացող մյուս երեխաներին էլ ավելի չթիրախարովելու ու խոցելի չդարձնելու համար դադարեք տեսանյութը տարածել, երեխայինբացդեմքովնույնականացնել։
Դեպքի մանրամասները պարզվելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։
Հ.Գ. Երեխաների հետ կազմակերպվելիք հետագա աշխատանքներում ես և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված: