Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային դերակատարները չպետք է թույլ տան Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի վերածումն իրական մարդասիրական աղետի. Արարատ Միրզոյանը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Օգոստոս 18,2023 12:45

Օգոստոսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ միջազգային համակարգի պատասխանատու դերակատարները չպետք է թույլ տան դրա վերածումն իրական մարդասիրական աղետի։ Նախարարը հատկապես շեշտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես խաղաղության և անվտանգության պահպանման հարցում մանդատ ունեցող կառույցի առանձնահատուկ դերակատարումն ու կանխարգելման գործառույթը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի՝ 120.000 հազար բնակչության խոցելի խմբերի համար ստեղծված ծանր պայմաններին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրատապությունը։

Տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից՝ այդ ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերը և խաղաղության հասնելու հնարավորությունը չեզոքացնելուն ուղղված գործողություններից և սադրանքներից զերծ մնալու անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031