Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվ ոչ մեկը նրան չէր ասում՝ իսկ ինչո՞ւ թույլ չես տալիս, որ Լաչինի միջանցքը գործի, ինչո՞ւ արցախցին չի կարող ընտրել, թե որ ճանապարհով երթեւեկի. «Հրապարակ»

Օգոստոս 18,2023 10:05

Վստահ եմ՝ հայ հասարակության որակյալ մեծամասնությունը նախորդ գիշեր այդպես էլ չքնեց։ Մինչեւ գիշերվա 4-ը մենք գամված հետեւում էինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ տարբեր պետությունների ներկայացուցիչներ Արցախի մասին էին խոսում, քննարկում Հայաստանին կապող միջանցքի խնդիրը։

Ազատորեն ամբողջ երկրագնդով մեկ երթեւեկող, միջպետական սահմանները ոչնչացրած, բոլոր հնարավոր ճանապարհներն ու ուղիները բացած աշխարհը փորձում էր մեզ համոզել, որ կարելի է օգտվել Աղդամի ճանապարհից՝ մոռանալով Լաչինի միջանցքի մասին։ Թույլ էր տալիս, որ մեր լկտիացած հակառակորդը ներկայացնի, որ ոչ մի ճանապարհ էլ փակ չէ, եւ ինքը ցեղասպանություն չի իրականացնում։ Եվ ոչ մեկը նրան չէր ասում՝ լավ, իսկ ինչո՞ւ թույլ չես տալիս, որ Լաչինի միջանցքը գործի, ինչո՞ւ արցախցին չի կարող ընտրել, թե որ ճանապարհով երթեւեկի եւ որով մթերք ու վառելիք ստանա։ Եթե մարդու իրավունքները հարգվում են, ո՞րն է այս բռնության բացատրությունը, եւ դա ի՞նչ կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031