Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու քննարկումն արդյունք չտվեց

Օգոստոս 18,2023 10:00

Ճիշտն ասած, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն Արցախի շրջափակման հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ես ուզում էի զգուշացնել, որ այդ հարցով ավելորդ խանդավառություն չարժե դրսեւորել: Բայց հետո մտածեցի, թե զուտ տեսականորեն բացառված չէ, որ տեղի կունենա հրաշք, եւ Անվտանգության խորհուրդը հանդես կգա գոնե հայտարարությամբ, որը հստակ եւ միանշանակ կպահանջի Ադրբեջանից բացել Լաչինի միջանցքը: Բայց հրաշք տեղի չունեցավ, եւ ամեն ինչ սահմանափակվեց խոսակցություններով: Այո, այդ խոսակցությունները, որպես կանոն, պարունակում էին միջանցքը բացելու կոչեր: Բայց կարծում եմ, որ բոլորի համար պարզ է՝ «նպաստավոր ելույթները» մի բան են, իսկ փաստաթուղթը, թեկուզ հայտարարությունը՝ մեկ այլ բան:

Սակայն եթե անգամ լինի փաստաթուղթ կամ նույնիսկ բանաձեւ՝ առանց բարի ցանկությունները կյանքի կոչելու մեխանիզմների, դարձյալ՝ չնայած այդ քննարկման արդյունքները հնարավոր չէր լինի արդյունավետ համարել, այդ դեպքում գոյություն կունենար ինչ-որ մի հիմք՝ հետագա դիվանագիտական գործողությունների համար:

Արձանագրենք, որ մեզ համար, ընդհանուր առմամբ, «դրական» ֆոնի վրա Ադրբեջանը որոշակի աջակցություն ստացավ Ռուսաստանից, որի ներկայացուցիչը խոսում էր «իրատեսական փոխզիջումների» մասին՝ առաջարկելով զուգահեռաբար միջանցք բացել Աղդամով եւ Լաչինով: Բնականաբար, ռուս դիվանագետը գիտի, թե ինչ է նշանակում ադրբեջանցիների մուտք Արցախ եւ հասկանում է, որ այն «մարդասիրական» չի լինի:

Բայց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման անարդյունավետ լինելու հիմնական պատճառը Հայաստանի դիրքորոշումն է, ավելի ճիշտ՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ նա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը եւ հետեւաբար, ներառյալ Լաչինի միջանցքը: Թեեւ դրանք միայն բանավոր հայտարարություններ են, դրանցով արգելափակվում է հարցի ցանկացած քաղաքական քննարկում, դարձնելով այն զուտ հումանիտար, կոպիտ ասած՝ «ուտելիքի» խնդիր: Այս պարագայում միջազգային խաղացողներին այլ բան չի մնում, քան հորդորել Ադրբեջանին՝ հնարավորինս «հումանիզմ» դրսեւորել «իր քաղաքացիների» նկատմամբ:

…1915-22 թվականներին նույնպես բազմաթիվ «հայանպաստ» հայտարարություններ են հնչել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կենդանիների աշխարհում՝ պինգվինի ձագը արդեն մոր բոյն ունի, բայց մորից կերակուր է պահանջում, մերն էլ թե՝ եքա էշ ես, գնա քեզ համար կերակուր հայթայթի:

  2. Լավատես says:

    Միգուցե միամիտ հարց է, բայց ինչո՞ւ խնդիրները չեն լուծվում օրենքի միջոցով, եթե միջազգային օրենք չկա՝ ստեղծենք միջազգային օրենսդիր մարմին, եթե միջազգային դատարան չկա՝ ստեղծենք միջազգային դատարան, եթե օրինապահ ուժեր չկան՝ ստեղծենք միջազգային օրինապահ ուժեր: Բոլորիս պարզ է, որ գոյություն ունեցող միջազգային կառույցները արդյունավետ չեն, միայն վերպետական օրենքի արդյունավետ ուժով է հնարավոր միջպետական արդյունավետ հարաբերություններ: Այն ինչ մենք այսօր տեսնում ենք մեր օրինակի վրա, դա վերպետական կառույցի հիվանդության եւ դրա արդյունքում նրա անարդյունավետության մասին է խոսում: Լուծումը՝ հեծանիվ չհնարելն է, հորիզոնական հարաբերությունների ձեւավորում բոլոր մակարդակներում, հորիզոնական կամ իրավահավասար հարաբերությունների սուբյեկտների սուբյեկտայնության մաքսիմալ բարձրացում, որը նշանակում է միաձայնության եւ վետոի սկզբունքը, այդ սուբյեկների միջեւ հարաբերությունները կառավարվում են զուգահեռ վերսուբյեկտային կառույցով՝ նույն օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգով: Մենք ապրում ենք հետամնաց միջազգային քաղաքական համակարգում, որտեղ պետությունները սուբյեկտներ չեն, իսկ ո՞րն է զոմբիների շահը՝ լիարժեք ծառայել իրենց սուբյեկտ տերերին: Այնպես որ մեր զոմբիները իրենց կոլեգաների հետ մյուս երկրներից լավ էլ ծառայում են իրենց տերերին, բայց դրանից ժողովուրդներն են դաժանորեն տուժում: Այսօրվա այլասերված գլոբալիստներն՝ ի տարբերություն նորմալ գլոբալիստների, ջարդուփշուր են անում պետականություններն ու նրանց միջազգային կառույցները, վարկաբեկում են ՄԱԿը:

  3. Հ. Շ. says:

    09 Նոյեմբեր 2020ի փաստաթուղթի հիման վրայ, աշխարհի որեւէ պետութիւն իրաւասու է ասելու՝ ինձանից ի՞նչ էք ուզում, Ռուսաստանը ստանձնած է Բերձորի ճանապարհը բաց պահելու պարտաւորութիւնը:

    Կարելի չէ այպանել Փաշինյանը, այդ փաստաթուղթը ստորագրելու համար: Առանց դրան, որեւէ Արցախ մնացած չէր ըլլար:

    Սակայն կատարեալ յիմարութիւն մըն է, տուեալ կացութեան մէջ, դիմել՝ ՄԱԿի ԱԽին: Երբ որ բացարձակապէ՛ս ստոյգ բան էր, որ այդ քայլը որեւէ շօշափելի արդիւնք չի տալու: Ու հետեւաբար, լինելու էր ի նպաստ՝ Թուրքիոյ եւ Ադրբեջանին: Եւ այդպէս ալ եղաւ:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Հ. Շ. says:

      Յ.Գ. Արդար ըլլալու համար, նշենք որ կայ երկրորդական մի օգուտ, ՄԱԿի այլապէս լրիւ ֆիասքօյին մէջ: Այս առիթով, Հայաստանը վերջ դրաւ այն թիւրըմբռնումին, թէ ինք այլեւս չի զբաղվում Արցախի խնդրով, թէ իր հոգը չեն այդտեղ մնացած հայերը: Ուտելիք տանիլ փորձող, բեռնատար մեքենաներու տպաւորիչ շարասիւնն ալ մաս կը կազմէ Հայաստանի այդ կարծեցեալ կեցուածքի ցայտուն սրբագրութեան, սակայն ՄԱԿի միջոցառումը աւելի հանրային ու նկատելի քայլ մըն է, միջազգային առումով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031