Օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի կամրջի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից նկատվում է ծուխ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Կ․) և «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Մ․ ծնված 1975 թ․):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն