«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման աջակցությամբ «Երիտասարդ ակումբների ալյանսն» իրագործում է «Դավիթ Բեկ» նախագիծ, որի շրջանակներում օրերս կազմակերպվել է ճամբար էքստրեմալ պայմաններում գոյատևելու հմտությունների ուսուցանմամբ։
Արցախի երիտասարդները շրջափակման պայմաններում ստիպված են էլ ավելի շրջահայաց լինել, անհրաժեշտ ունակություններ ունենալ ճգնաժամ հաղթահարելու, պատրաստ լինել սուղ միջոցներով անակնկալ դժվարություններ կարգավորելու։ Այս և մի շարք այլ գաղտնիքներ, հրահանգիչները փոխանցել են մասնակիցներից ակնկալելով փորձություններին դիմակայելու բարձր պատրաստվածություն։
Ինչպես նաև, ճամբարականները յուրացրել են Արցախի լեռնային պայմաններում վրանային ճամբար տեղակայելու, տեղանքում կողմնորոշվելու, անանցանելի ճանապարհներ հարթելու տեխնիկական հմտություններ։
Ճամբարի առօրյան ուղեկցվել է նաև հաճելի ժամանցային ծրագրերով խարույկի շուրջ երգ ու պարով, թեժ քննարկումների զրույցներով ու խաղերով։
Կարդացեք նաև
Նախագծի ավարտական ակորդը տրվելու է օգոստոսի 27-ին Ստեփանակերտում մեծ ու հանդիսավոր միջոցառմամբ։
Արցախի անվտանգության և զարգացման ճակատ