ԻՔՄ հաղորդագրությունը ԱԺԲ-ի` օգոստոսի 17-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 19:00-ից «Ազգային-ժողովրդավարական բևեռը» հրավիրել էր հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:46-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1800 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Կարդացեք նաև
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Այս ինչից է այսքան վախեցած ԻՔՄ-ն։ Ով է իրեն խնդրել, մարդկանց քանակ հաշվի և ապացուցի, որ նիկոլի դեմ իբր ընդամենը 1800 մարդ է ցույցի դուրս եկել։ Դրանով նիկոլին էժան ծառայություն ես մատուցում, որ առատորեն վարձատրվես? դանիել իոնիսյան, ժողովուրդը թքած ունի քո դրոնով կատարած հաշվարկների վրա։ Միևնույնն է, քո նիկոլին ժողովուրդը դուրս է շպրտելու, իսկ դու նոր տեր ես փնտրելու այ կեղծ ընդդիմադիր։