Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց Իսրայելի ԱԳՆ-ի մոտ՝ Բերձորի միջանցքը բացելու պահանջով

Օգոստոս 17,2023 22:35

Երուսաղեմում, Իսրայելի արտաքին գործերի նախարարության մոտ, հայ համայնքի ներկայացուցիչները ցույց են կազմակերպել:

Մեր հայրենակիցներն Իսրայելի ԱԳՆ-ից պահանջել են՝ օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությունը, որպեսզի բացեն Բերձորի միջանցքը, Արցախում հումանիտար աղետը, հերթական ցեղասպանությունը  կանխելու համար:

Ցուցարարները՝ վկայակոչելով նաեւ Իսրայելի մի խումբ մտավորականների դիմումն իրենց երկրի ԱԳՆ-ին՝ Բերձորի միջանցքը բացելու հարցով, կարծում են, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում տարածաշրջանում կայունության պահպանման համար:

Մանրամասները՝ տեսանյութերում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ապրեն բոլոր մասնակիցները: Հատուկ նշեմ Մարինա Կոզլիներին` Լյովա Կոզլիների թո՞ռն է: Ինքը Լյովան հոյակապ մարդ է ու շատ սիրում էր Հայաստանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031