Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից՝ վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ

Օգոստոս 17,2023 21:40

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ – ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածը, այն է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական տարածք, չի պահպանել Կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնները:

Հոծ գծի առկայության պայմաններում, որը բաժանել է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, նշել՝ ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տվել երթևեկելի մասի սահմանները, Հ.Պ.-ն չի իրականացրել իր վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն, հատել է հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, որի արդյունքում ճանապարհահատվածի հանդիպակաց ուղեմասում բախվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասով ուղիղ երթևեկող Մառլեն Միխաիլի Մարգարյանի վարած «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի արդյունքում Հ.Պ.-ն անզգուշությամբ առաջացրել է «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Մառլեն Միխաիլի Մարգարյանի և ուղևորներ՝ Մուշեղ Արայիկի Էլոյանի, Լիաննա Վաչագանի Քոչինյանի, Եվա Արտակի Փարսյանի, Նարե Սուրենի Ամարյանի, Հելեն Վաչիկի Դադայանի, Ամալյա Արմենի Մնացականյանի, Բարիս Մարատի Թորոսյանի, Անահիտ Ռուբիկի Հակոբյանի, Ալվարդ Մարտիրոսի Մարտիրոսյանի, Արայիկ Սուրենի Մուրադյանի մահը: Հ.Պ.-ն ուղևորներ Մարգարիտա Արզումանի Գաբրիելյանի, Լիլիթ Վանոյի Ղուկասովայի, Էդուարդ Գագիկի Սահակյանի, Պայծառ Սաբիրի Ավանեսյանի և Էդուարդ Խաչատուրի Քոլոյանի առողջությանը անզգուշությամբ պատճառել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031